Հայ

Թափուր աշխատատեղեր

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայտարարվում է մրցույթ` ՀՀ <<Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի  <<Իրավագիտություն>> մասնագիտության մասնագիտական մոդուլները /720 ժամ ծանրաբեռնվածությամբ/,    <<Գինեգործություն և հյութերի արտադրություն>> մասնագիտության մասնագիտական մոդուլները /0,25 դրույք ծանրաբեռնվածությամբ/,  <<Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում>> մասնագիտության մասնագիտական մոդուլները /720 ժամ ծանրաբեռնվածությամբ/    պարապող դասախոսների թափուր աշխատատեղերի համար:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1.    Դիմում /Ձև 1/,

2.    կրթության մասին հավաստող փաստաթուղթ /դիպլոմ/, /բնօրինակը և պատճենը/,

3.    անձնագիր /բնօրինակը և պատճենը/,

4.    աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք /առկայության դեպքում/,

5.    ինքնակենսագրություն /Ձև 4/,

6.    մեկ լուսանկար` 3x4 չափսի,

7.    այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանգրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8.    Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ /բնօրինակը և պատճենը/,

9.    հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից՝ 24.08.2021թ. մինչև 06.09.2021թ., ամեն                      

 աշխատանքային օր` ժամը 9.00-ից մինչև 17.00-ը:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա 13.09.2021թ.՝ ժամը 14.00-ին, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում:

Տեղեկությունների համար զանգահարել /0281/ 2-37-50, 2-10-37, 2-53-75 հեռախոսահամարներով: