Հայ

Քոլեջի հովանավոր Անուշավան Աբրահամյանի այցը քոլեջ


   

«ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ.
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՄԵԾ ԵՐԱԽՏԱՎՈՐԸ



   Անուշավան Աբրահամյան Կրթական Հիմնադրամն իր գործունեություն է ծավալում ինչպես անապահով երիտասարդների կրթական հնարավորությունների՝ հատկապես արհեստագործական հմտությունների վերապատրաստման  ապահովման, այնպես էլ՝  ՀՀ մարզերում երիտասարդության միջին մասնագիտական և  արհեստագործական հմտությունների զարգացման նպատակով՝ նպաստավոր պայմանների ստեղծման և շարունակական աջակցման ուղղությամբ: 

ԱԱ կրթական հիմնադրամի հովանավորության շնորհիվ, տարիներ առաջ վերանորոգվել է քոլեջի տանիքը, տեղադրվել է ջեռուցման լոկալ համակարգ, փոխարինվել են պատուհանները, ինչպես նաև՝ արհեստագործական ուսուցումը մարզում զարգացնելու նպատակով, բացվեցին չորս արհեստագործական մասնագիտություններ` 
 1.  Հասարակական սնունդ, 
 2.  Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում, 
 3.  Կարի արտադրության տեխնոլոգիա 
 4.  Շինարարական և ներքին հարդարման աշխատանքներ:

Նշված մասնագիտությունների ուսումնական գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով, հիմնադրամի
աջակցության շնորհիվ, ՎՁՏՊ քոլեջին  տրամադրվել են անհրաժեշտ մասնագիտական սարքավորումներ և նյութեր: 

  

«Անուշավան Աբրահամյան Կրթական Հիմնադրամ»-ի նախագահ, ՎՁՏՊ քոլեջի 

բարերար՝  Անուշավան Աբրահամյանի  այցերի  դրվագներից կազմված ֆոտոշարք