Հայ

Քոլեջի առաջին Տնօրեն



ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆ՝

 ԽԱՉԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



 

Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն 



На данном изображении может находиться: 6 человек, люди сидят, стол и в помещении

                
             Սարգսյան Խաչանուշ Երեմի. ծնվել է Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում: 

1971թ.  ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան Հայկական Պետական մանկավարժական ինստիտուտը                          աշխատանքի  անցել Ռինդի միջնակարգ դպրոցում: 

1972թ.   ընտրվել է Կոմերիտմիության Եղեգնաձորի շրջանային կոմիտեի քարտուղար: 

.
1980թ.   գործուղվել է Երևանի էլեկտրոմեխանիկական տեխնիկումի Եղեգնաձորի մասնաճյուղ, որպես տնօրեն:


1993թ   
ուսումնական հաստատությունը վերապրոֆիլավորվել է Երևանի ֆինանսատնտեսագիտական                              տեխնիկումի մասնաճյուղ, Խ. Սարգսյանը աշխատել է տվյալ  հաստատությունում որպես տնօրեն:

На данном изображении может находиться: 3 человека


Ա Յ Լ   Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր




Դասավանդման արդյունավետ մեթոդների, մանկավարժության, հոգեվերլուծության և դաստիարակչական այլ խնդիրների վերաբերյալ մի շարք հոդվածների հեղինակ է: 

  • 1997թ-ից զբաղվում է նաև համակարգչային գրաֆիկայով ունի շուրջ 1200 ուշադրության արժանի գեղարվեստական գործեր: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ: 
  • 2002թ.- Ստեղծագործական աշխատանքներից 130-ը անիմացիոն ֆիլմի տեսքով ներկայացվել է Ավստրիայի Գրաց քաղաքում կայացած համակարգչային գրաֆիկական աշխատանքների միջազգային ցուցահանդեսին, առաջնություն շահել և մեծ ուշադրության է արժանացել: 
  • 2002թ. -Բուենոս-Այրեսում կայացած Կանանց միջազգային ֆորումին մասնակցելու իրավունք է ստացել, ներկայացրած թեզը և շխատանքները հրատարակվել են ֆորումի կողմից : 
  • 2003թ. սեպտեմբերին 150 աշխատանք ներկայացվել է Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաքում կազմակերպված համակարգչային գրաֆիկայի միջազգային ցուցահանդեսին,, առաջնություն է շահել և հրավերներ ունեցել մի շարք քաղաքներից-Բուենոս-Այրես 2002թ, Վիեննա, Վենետիկ 2003թ ,Փարիզ 2005թ., Չիկագո 2009թ: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ, ներկայացրել է թեզեր: 

На данном изображении может находиться: 6 человек, люди стоят

« ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ԶԳԱՍ ԺԱՄԱՆԱԿԻ ԶԱՐԿԵՐԱԿԸ...»    

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ  ՎԱՅՈՑ ՁՈՐԻ  ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ  ՔՈԼԵՋԻ  ՏՆՕՐԵՆ  ԽԱՉԱՆՈՒՇ  ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ


- Շուրջ մեկ տարի է, ինչ Եղեգնաձորի  պետական քոլեջը  վերանվանվել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ: Դա պարզապես անվանափոխություն էր, թե  գործունեության նոր եղանակ և նպատակ:

- Դա, իհարկե, միայն անվանափոխություն չէր, այլ տարածաշրջանում նոր դերի և գործառույթների  ստանձնում, նոր նպատակների և անելիքների առաջադրում: Հանրապետությունում գործող  միջին մասնագիտական  և արհեստագործական հաստատություններից 12-ը, այդ թվում նաև  մեր քոլեջն ընդգրկվել  են բազմագործառութային համարվող հաստատությունների ցանկում, ինչը  ենթադրում է նյութատեխնիկական հարուստ բազայի առկայություն, որակյալ կրթության իրականացում, տարածաշրջանում  կրթական ոլորտի  առաջատարի  դերակատարում: Բազմագործառութային տարածաշրջանային քոլեջի նպատակը պետք է  լինի  կրթական գործի  կազմակերպումը լայն իմաստով տարբեր հարթությունների վրա` սկսած  մասնագիտական կողմնորոշման խնդիրներից մինչև  գործատուների հետ համագործակցության  շրջանակների   ընդլայնումը:

- Վերջին շրջանում լրատվամիջոցների    և պետական մարմինների  կողմից  պարբերաբար խոսվում է միջին մասնագիտական  և արհեստագործական  կրթության կարևորության մասին: Ո՞րն է  այսօր կրթության այս օղակի և մասնավորապես  Ձեր քոլեջի դերն ու առաքելությունը:

- Խորհրդային ժամանակներում  մեծապես արժևորվում էին կրթության այս օղակի  դերը և նրա շրջանավարտների մասնագիտական կարողությունները, սակայն անցումային ժամանակաշրջանում կարծես մասամբ անուշադրության մատնվեց այս օղակը, որի արդյունքում  մենք ունենք որակյալ  բանվորների, արհեստավորների «ծերացող սերունդ», որին փոխարինողներ չկան: Այս բացը լրացնելու, աշխատաշուկայի պահանջարկի հավասարակշռությունը պահելու, որակյալ արհեստավորներ ունենալու նպատակով  հատկապես լուրջ ուշադրություն է դարձվում արհեստագործական կրթությանը,  իսկ միջին մասնագիտական օղակի շրջանավարտները ,գաղտնիք չէ, որ մշտապես  համալրել են հենց միջին օղակի որակյալ մասնագետների  բանակը`  իրավագետներ, ֆինանսիստներ, հաշվապահներ և այլն:  Ի թիվս նշվածների`  հավելենք, որ մեր կրթօջախը  տասնամյակներ շարունակ եղել է և մնում է  երիտասարդ սերնդի  կրթության և դաստիարակության  բարդ, պատասխանատու, բայց և շնորհակալ գործի  իրականացնողը:

- Որակյալ կրթություն  իրականացնելու համար անհրաժեշտ է նյութատեխնիկական բազա: Ինչպիսի՞ն են այդ պայմանները քոլեջում:

-Եվրոծրագրերի  շրջանակներում հիմնանորոգվել են  քոլեջի 2 մասնաշենքերը,  նորացվել է ողջ գույքը, ունենք փայտամշակման, կարի, համակարգիչների նորոգման, վարսավիրական գործի արհեստանոցներ, ժամանակակից մարզասարքերով կահավորված սրահ, համակարգչային հինգ լսարան, ինտերակտիվ երկու լսարան, լինգաֆոնային կաբինետ, ժամանակակից սարքավորումներով հագեցված տաս լաբորատորիաներ և առարկայական կաբինետներ: Կառանձնացնեի հատկապես <<Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում>> մասնագիտության` իտալական նորագույն սարքավորումներով զինված կաբինետը: Նյութատեխնիկական հարուստ բազան իսկապես թույլ է տալիս իրականացնելու  որակյալ կրթություն:

- Գիտենք, որ արդեն երկու տարի է`  քոլեջում կիրառվում է ուսուցման նոր  մոդուլային համակարգը: Ո՞րն է դրա առանձնահատկությունը:

- Մոդուլային ուսուցումը եվրոպական մի շարք պետություններում հաջողությամբ քննություն բռնած  համակարգ է, որի նպատակն է նախկին  գիտելիքահենք  կրթությունից անցում կատարել դեպի գործնական կարողությունների և հմտությունների ձևավորմանը  միտված  ուսուցում կազմակերպելուն: Սա բովանդակային և որակական լուրջ խնդիր է, որին հասնելու համար նախատեսվում է գործնական պարապմունքների մեծ  ժամաքանակ, ավանդականի կողքին ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառում, դասի անցկացման  նոր եղանակ:Լուրջ ուշադրություն է հրավիրվում դասավանդող մասնագետների որակավորման բարձրացման խնդիրներին, պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ: Քոլեջի չորս աշխատակիցներ մասնակցել են չափորոշիչների, մոդուլների, ուսումնական ձեռնարկների ստեղծման աշխատանքներին: Նախարարության`  մոդուլային  ուսուցման ընթացքին  հետևող  համապատասխան օղակների ներկայացուցիչները  պարբերաբար   այցելում են քոլեջ, ծանոթանում տեղում այս գործընթացին և փաստում, որ այն մեր կրթօջախում ճիշտ հիմքերի վրա է դրված:

- Ուսուցանող մասնագիտություններն ընտրելիս ի՞նչ  չափանիշներով եք առաջնորդվում:

- Հիմնական չափանիշներն սրանք են. տվյալ մասնագիտությունը որքանով է համապատասխանում մեր տարածաշրջանի  սոցիալ-տնտեսական  զարգացման առանձնահատկություններին և աշխատաշուկայի պահանջներին, որքանով է այն  արդիա   կան և հեռանկարային:

- Ի՞նչ խնդիրներ ունի այսօր քոլեջը:

- Գրադարանը մասնագիտական և  գեղարվեստական գրականությամբ համալրելու խնդիր ունենք, թեև ուսանողներն այսօր ավելի շատ օգտվում են ինտերնետից, որը նրանց տրամադրվում է անվճար: Իսկ մեր  «աքիլլեսյան գարշապարը»   եղել և մնում է  ուսանողական հանրակացարանի  բացակայությունը:

-  Հաճախ կարող ենք լսել, որ բուհի շրջանավարտն աշխատանք գտնելու խնդիր ունի, քոլեջի շրջանավարտը` առավել ևս: Այս պարագայում ինչպե՞ս  եք հիմնավորում միջին մասնագիտական և արհեստագործական կրթության դերը:

- Պարզապես պետք է  հասարակության մեջ  արմատացած թյուր տեսակետները և  կարծրատիպերը փոխել: Առողջ և ճիշտ   կառուցված հասարակության մեջ  պետք է լինեն և՛ բուհական կրթությամբ  բարձրակարգ մասնագետներ,  և՛  միջին մասնագիտական կրթությամբ միջին օղակներում  աշխատող բանիմաց հաշվապահներ, իրավագետներ, ֆինանսիստներ և այլն, ինչպես նաև հմուտ  արհեստավորներ:  Բնավ չթերագնահատելով  բարձրագույն կրթության դերն ու նշանակությունը` կարծում եմ, որ  ավելի լավ է լինել  բանիմաց գինեգործ, հմուտ ատաղձագործ  կամ  լավ դերձակ, քան չկայացած  տնտեսագետ, իրավագետ կամ այլ մասնագետ:  Խնդիրը կարելի է դիտարկել նաև այլ տեսանկյունով. այսօր լուրջ ուշադրություն է դարձվում քոլեջների և գործատուների  արդյունավետ համագործակցությանը. գործատուն  ինքը ևս պետք է շահագրգիռ կողմ լինի կրթություն իրականացնող հաստատությանն  իր պահանջներն ու ակնկալիքները ներկայացնելու առումով:

- Որո՞նք են քոլեջի զարգացման հեռանկարները:

- Քոլեջի նյութատեխնիկական  և մտավոր ռեսուրսներն  այսօր թույլ են տալիս ընդլայնելու  գործունեության շրջանակները տարբեր ուղղություններով`  մասնագիտական կողմնորոշման կենտրոնների ստեղծում, հեռավար ուսուցմամբ տարբեր դասընթացների և on-line  ռեժիմով կոնֆերանսների կազմակերպում, կարճաժամկետ ուսուցման դասընթացների իրականացում, տեղական և միջազգային կազմակերպությունների, գործատուների և կրթություն իրականացնող այլ հաստատությունների հետ համագործակցության ամրապնդում և այլն: Մեր համակարգի առավելություններից և զարգացման կարևոր գործոններից է նաև այն, որ քոլեջի լավագույն շրջանավարտները բոլոր մասնագիտությունների գծով կարող են իրենց կրթությունը շարունակել հետևյալ բուհերում` Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական ագրարային համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, Գավառի պետական համալսարան, Գորիսի պետական համալսարան:

- Տասնամյակներ շարունակ Ձեր ղեկավարած կրթօջախը եղել և մնում է ավանգարդային  դիրքում. այն երբեք չընկրկեց  ժամանակի դժվարությունների առջև , ընդհակառակը, գոյատևման շրջանի խոչընդոտները հաղթահարելով` թևակոխել է զարգացման նոր փուլ: Ո՞րն է քոլեջի հաջողությունների գրավականը:    

- Պետք է միշտ գիտակցել, որ  ստանձնել ես պատասխանատու առաքելություն,  այն է` երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության գործը,  պետք է միշտ հետևողական և պահանջկոտ լինել անգամ առաջին հայացքից մանրուք թվացող խնդիրներում: Աշխատանքային գործունեության ընթացքում ես իմ աշխատողի և՛ ընկերն ու ղեկավարն եմ, և՛ խորհրդատուն ու բարեկամը: Կոլեկտիվում ստեղծել ենք մի միջավայր, որտեղ մարդկային և աշխատանքային առողջ  հարաբերությունները նպաստում են  մեր  հաջողություններին և առաջընթացին: Աշխատանքում չանտեսելով ավանդականն ու  ձեռքբերումները` պետք է միշտ զգաս ժամանակի զարկերակը, քայլես ժամանակին համահունչ, հետ չմնաս արդի պահանջներից և ,ի վերջո, պետք է պարզապես սիրես քո ուսանողին քո զավակի նման...