Հայ

Դաստիարակչական  խորհուրդ

 

 Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ իր գործունեության ընթացքում մշտապես  առաջնորդվում է  մանկավարժության հայտնի  սկզբունքով. չկա կրթություն առանց դաստիարակության:

            Դաստիարակչական խորհուրդը կուրսղեկների միջոցով ապահովում է քոլեջ-ուսանող կապը տարբեր կողմերից, կազմակերպում է ուսանողների գեղագիտական, ֆիզիկական, հայրենասիրական, բարոյական, աշխատանքային  դաստիրակությանն ուղղված  բազմաբնույթ աշխատանքներ, համակարգում ուսանողական և խմբագրական  խորհուրդների աշխատանքները, հետևում ուսանողների հաճախումներին և վարքին, ձեռնարկում  ուսանողների հասարակական ակտիվության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, սահմանում դասախոսների և ուսանողների  հերթապահությունը: