Հայ

Խմբագրական   խորհուրդ

 

    1997թ-ից քոլեջում հրատարակվում է <<Ուսանող>> պարբերաթերթը: Թերթի հրատարակման աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով  ուսանողներից ու մանկավարժներից կազմավորվեց խմբագրական խորհուրդը: Տարիներ շարունակ թերթը լուսաբանում է քոլեջի խնդիրները, առօրյաններկայացնում միջոցառումներն ու կրթական գործընթացի կարևոր նորությունները: Չսահմանափակվելով ներքոլեջային կյանքի լուսաբանմամբ` թերթը երբեմն  իր էջերում անդրադառնում է մարզի հիշարժան դեպքերինտպագրում է նյութեր գրական, մշակութային թեմաներով, նպաստում ուսանողների գեղագիտական դաստիարակությանը, ինտելեկտուալ մակարդակի բարձրացմանը:

            Թերթը տպագրում է նաև ուսանողների ստեղծագործությունները, ներկայացնում աշխարհի տարբեր միջօրեականներում կատարվող հետաքրքրաշարժ իրադարձությունները և նորությունները: