Հայ


Կարիերայի  կենտրոնի  հիմնական  գործառույթներն են՝




Картинки по запросу gif grow transparent

   1.  Մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատանքների կազմակերպում դպրոցականների շրջանում,

   2.  Քոլեջի ուսանողների շրջանում մասնագիտությունների շուրջ զրույցների և քննարկումների կազմակերպում,

   3.  Զբաղվածության կենտրոնում գրանցված գործազուրկների հետ աշխատանքների կազմակերպում
        .
           /վերապատրաստումներ, դասընթացներ, կարճաժամկետ ուսուցման ծրագրեր/,

   4.  Կարիերայի  կենտրոնում ընդգրկված ունկնդիրների հետ տարաբնույթ աշխատանքների կազմակերպում:



Похожее изображение


Գ ո ր ծ ո ւ ն ե ո ւ թ յ ա ն    Հ ե ռ ա ն կ ա ր ն ե ր ը




  1. օտար լեզուների ուսուցում,

  2. բիզնես ծրագրերի ուսուցում,

  3. համակարգչային ծրագրերի ուսուցում

  4. աշխատաշուկայի  պահանջարկին  համապատասխանող  մասնագիտությունների պրոպագանդա

  5. մասնակցություն դրամաշնորհային ծրագրերին,

  6. խորհրդատվությունների կազմակերպում` իրավունքի, հարկային դաշտի և այլ թեմաների վերաբերյալ:



ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ`  ԿԱՅԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

 

Հոկտեմբերի 23-ին Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում <<Գլոբալ զարգացումներ>> հիմնադրամի կողմից անցկացվեց իրազեկման համաժողով ՄԿՈՒ հաստատությունների համար <<ՄԿՈՒ հաստատություններում կարիերայի կենտրոնների հիմնադրում և զարգացում>> թեմայով: Համաժողովին հրավիրված էին տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային մի շարք քոլեջների /Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզեր/ տնօրեններ և կարիերայի կենտրոնի խորհրդատուներ: Համաժողովի հիմնական նպատակը տարածաշրջանային պետական քոլեջների կարիերայի կենտրոնների աշխատանքային փորձի և ձեռքբերումների փոխանցելն էր ոչ տարածաշրջանային պետական քոլեջներին, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատություններում կարիերայի կենտրոններին զարգացման ուղեցույցի քննարկումը, կատարած աշխատանքների, առկա խնդիրների և սպասվելիք արդյունքների ներկայացնելը:

<<Գլոբալ զարգացումներ>> հիմնադրամի տնօրեն Արամ Ավագյանը իր ելույթում կարևորեց ՄԿՈՒ հաստատություններում կարիերայի կենտրոնների արդյունավետ և նպատակային գործունեությունը, մասնավորապես շրջանավարտների զբաղվածության խնդրի հնարավորինս լուծումը, աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին համապատասխան մրցունակ որակներ ձեռք բերելը և այլն:

Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի զարգացման ծրագրերի համակարգող Գոհար Ասլանյանը ներկայացրեց Հայաստանում կարիերայի ուղղորդման համակարգի զարգացման հեռանկարները, ապա տարածաշրջանային պետական քոլեջների խորհրդատուները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները:

Արամ Ավագյանը իբրև այս ոլորտի կարևոր առաջընթաց, ի թիվս մի շարք ձեռքբերումների, հավելեց նաև այն, որ նախատեսվում է սեպտեմբերից նոր մոդուլ ներառել ուսումնական գործընթացում` <<Կարիերայի կառավարում>>, ինչն ավելի կնպաստի ոլորտի կայացմանը, տեղեկատվական մակարդակի բարձրացմանը և գործառույթների արդյունավետ իրականացմանը:

Վերջում ծավալվեց ակտիվ զրույց – քննարկում տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային պետական քոլեջներին ներկայացուցիչների միջև, պարզաբանվեցին որոշ խնդիրներ և ուրվագծվեցին հետագա անելիքները:

Համաժողովի մասնակիցները տպավորված էին Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի ջերմ հյուրընկալությունից, ուսումնական գործընթացից, նյութատեխնիկական հարուստ հնարավորություններից և շենքային բարեկարգ պայմաններից: