Հայ


ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

/հատված/ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

     ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


1. Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ պետական ոչ առևտրային կազմակերպությունը /այսուհետ՝ քոլեջ/ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ հանդիսսացող միջին մասնագիտական ուսումնական  հաստատություն է: 

Քոլեջը հանդիսանում է Երևանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկումի /Գրանցման համար 282. 0124. 30.01.1997 թ./ Եղեգնաձորի մասնաճյուղի և Եղեգնաձորի պետական քոլեջ պետական ոչ առևտրային կազմակերպություն /Գրանցման համար 65.210. 00400.21.10.2002 թ./ իրավահաջորդը:

2. Քոլեջի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն ՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության /այսուհետ՝ հիմնադիր/: Քոլեջն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ, ինչպես նաև հիմնարկ, մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ունենալմիայն հիմնադրի որոշմամբ:

3. Քոլեջի լրիվ անվանումն է՝ Հայերեն՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության “Վայոց-ձորի տարածաշրջանային պետական քոլեջ,, պետական ոչ առևտրայի կազմակերպություն, Ռուսերեն՝ Государственная некоммерческая организация “Вайоц  Дзорский региональный   государственный колледж’’ Министерства образования и науки Республики Армения.   Անգլերեն՝  “Vayots Dzor regional state college’’ state noncommercial organization of the Ministry  of    Education and Science of Republic of Armenia.  

    4.   Քոլեջի գտնվելու վայրը՝  3601, ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Սպանդարյան 3:                          

 5. Քոլեջը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների  համար պատասխանատու է այդ գույքով: Քոլեջն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

    6.  Քոլեջն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, նախահաշիվ և բանկային հաշիվ:

 7. Քոլեջը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն  անվանմամբ կլոր կնիք: Քոլեջը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Կնիքը, ձևաթղթերը, խորհրդանիշը և անհատականացման այլ միջոցնեևը ձևավորելիս, անհրաժեշտության դեպքում, հայերենին կարող են զուգակցվել ռուսերեն և /կամ/ անգլերեն լեզուներ:

    8.   Քոլեջի կառավարման մարմիններն են՝

  •   Հիմնադիրը
  •   Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը,
  •   Քոլեջի կոլեգիալ կառավարման մարմինը՝ քոլեջի խորհուրդը /այսուհետ՝ խուրհուրդ/,
  •   Քոլեջի գործադիր մարմինը՝ քոլեջի տնoրենը /այսուհետ՝ տնօրեն/: