Հայ


Գործատուների հետ համագործակցության պատկերը

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը գործունեության վերջին տարիներին կարևորում է գործատուների հետ համագործակցության շրջանակների ամրապնդումը և նպատակային ուսուցման կազմակերպումը:  Այս ոլորտում  արդեն շոշափելի արդյունքներ կան:

Քոլեջը բոլոր մասնագիտությունների գծով ունի կնքած պայմանագրեր մի շարք ընկերությունների, հիմնարկ-ձեռնարկությունների և կազմակերպությունների հետ մինչև 2014թ. շուրջ 120 ուսանողի աշխատանքով ապահովելու և պրակտիկաներն արդյունավետ կազմակերպելու համար: Այս արդյունքներն է վավերացնում ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից պատրաստված տեսաֆիլմը, որը ներկայացնում է տարածաշրջանի տնտեսական զարգացման  հեռանկարի համար անհրաժեշտ մասնագիտության` գինեգործության ոլորտում կադրերի պատրաստման լավագույն փորձը:

Առանձնապես կարևորվում են գինեգործարանների հետ ունեցած պայմանագրերը, քանի որ մարզի արդյունաբերական ոլորտում գինեգործությունը դառնում է  գերակա ճյուղ: Համագործակցության արդյունքում լուրջ ձեռքբերում է նաև <<Ռելե>> ՓԲԸ-ի կողմից  40 աշխատողի վերապատրաստման, արհեստագործական մասնագիտություն-ների գծով 50 և միջին օղակի 60 տեղի պահանջ /ընդհանուր առմամբ` 150 տեղ/ ներկայացնող համաձայնագիրը:

<<2311-Հասարակական սնունդ>> մասնագիտության համար լուրջ աշխատանքներ են տարվում գործատուների հետ /առողջարաններ, հյուրանոցային և ռեստորանային համալիրներ, ներգնա տուրիզմի կազմակերպման կենտրոններ/ ընդհանուր խնդիրների

վերհանման և լուծման ուղղությամբ: Նախատեսված են կարճաժամկետ ուսուցման դասընթացներ զբաղվածության կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում:

Պայմանագրերի թիվն ըստ մասնագիտությունների այսպիսինն է.

<<2704-Գինեգործություն և հյութերի արտադրություն>> - 40

<<0515-Զարդակիրառական արվեստ>> - 19

<<2311 – Հասարակական սնունդ>> -  11

<<2201-Հաշվողական մեքենաներ, համակարգեր, համալիրներ և ցանցեր>> - 8 

<<0601 - Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ>> - 22

<<0201-Իրավագիտություն>> - 17

<<Ֆինանսներ>>  - 3

Վերջին հինգ տարիների կտրվածքով կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործատուների հետ համագործակցության արդյունքում քոլեջի շրջանավարտների 70-72%-ն անցնում  է աշխատանքի, թեև մասնագիտությամբ` ընդամենը 15 %-ը:

Գործատուները պարբերաբար հրավիրվում են քոլեջ` տեղում ծանոթանալու ուսուցման գործընթացին, մասնակցելու քննարկումներին և միջոցառումներին, ներկայացնելու իրենց պահանջները և դիտարկումները: