Հայ
Ս.թ. հոկտեմբերի 9-11-ը «Մասնագիտականկրություն և ուսուցում -համագործակցություն» գերմանական ծրագրի շրաջանակում ՀՀ Մշակույթի նախարարության պատմական միջավայրի պահպանության Վայոց Ձորի մարզային ծառայության, Արփա Պառնաս ընկերության, Արման Հախվերդյան գինո ւհամտեսի սրահի և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի հետ համատեղ անցկացվեց «Պատմա-մշակութային զբոսաշրջության զարգացումը և երիտասարդության մասնագիտական կողմնորոշումը» թեմայով եռօրյա դասընթաց:
 
Ծրագիր-միջոցառման նպատակն էր տեսական և գործնական դասընթացների կազմակերպման միջոցով, ինչպես քոլեջում, այնպես էլ Թանահատի վանական համալիրում, հարստացնելո ւուսանողների գիտելիքները և հմտությունները Վայոց Ձորի պատմա-մշակութային հուշարձանների, նրանց պահպանության, վերականգնողական աշխատանքների, մաքրության պահպանման վերաբերյալ:
 
Միջոցառմանը մասնակցում էին քոլեջի 20 ուսանողներ, ինչպես նաև քոլեջի դասախոսներ, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնագետներ, գիտաշխատողներ, մշակույթի նախարարության և բիզնես հատվածի ներկայացուցիչներ:
 
Պատմական միջավայրի պահպանության  Վայոց Ձորի մարզային ծառայության գիտաշխատողը մասնակիցներին ծանոթացրեց հուշարձանների պահպանությունն իրականացնող կառույցներին, այդ բնագավառում գոյություն ունեցող առանձնահատկություններին ու խնդիրներին:
Այնուհետև մասնակիցներն ուղևորվոցին դեպի Թանահատի վանական համալիր:
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Վազգեն Հովհաննիսյանը: «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Բորիս Քոչարյանը ներկաներին ծանոթացրեց Գլաձորի համալսարանի պատմությանը, որից հետո կազմակերպվեց ուսանողների գործնական աշխատանք-պարապմունքը՝ ըստ առաջադրանքների.
  • Հուշարձանների մաքրում ներսում՝ ընդհուպ մինչև պատերի փոշին,
  • Սանիտարական-մաքրման աշխատանքների իրականացում համալսարանի ողջ տարածքում:
  • Որպես խորը մասնագիտական աշխատանքի կատարում,  ուշագրավ էր թափված քարերի տեղադրման, վերականգնողական աշխատանքների ընթացքում մասնակիցների ոգևորությունն ու նվիրվածությունը՝ հանդեպ սեփական մշակույթի արժեքների և մասունքների պահպանմանն ու վերականգնմանը:
Գիտա-կրթական միջոցառման աշխատանքներն ուղեկցվում  էին ազգային, հայրենասիրական պարերով՝ որպես հայկական մշակույթի անքակտելի մաս:
Հայրենասիրական ոգին պարերի միջոցով առավել համահունչ էր  մասնակիցների  ոգևորվածությանն ու պատրաստակամությանը՝ ուղղված միջոցառման նպատակի իրականացմանը:
Միջոցառման երկրորդ օրը մարզային ծառայության պետը անցկացրեց զրույց՝ «Հուշարձանների պահպանությունը և զբոսաշրջության զարգացումը» թեմայով
Ուսանողները սովորեցին քարտեզից օգտվելու հմտությունները, իսկ հետո յուրաքանչյուր ուսանողին տրամադրվեցին Վայոց ձորի մարզի քարտեզներ, որոնց վրա կատարվեցին զբոսաշրջության երթուղիների մշակման աշխատանքներ.
Ծրագրի երրորդ օրը  քոլեջում  մասնակիցների համար կազմակերպվեց  «Ինչ գիտեմ Վայոց Ձորի հուշարձանների մասին» մրցույթը, որտեղ մեծ ոգևորությամբ արտահայտվեց բոլոր մասնակից-ուսանողների պատասխանատվության բարձր զգացումն ու նվիրվածությունը հայրենի մարզի և նրա պատմամշակութային արժեքների պահպանման, վերականգնման նկատմամբ:Առավել դժվար էրլավագույններինառանձնացնելու գործընթացը:
  «Պատմա-մշակութային զբոսաշրջության զարգացումը և երիտասարդության մասնագիտական կողմնորոշումը» թեմայով եռօրյա միջոցառումնամփոփվեցխրախուսանքի և շնորհակալական խոսքերով, հանդես եկան քոլեջի փոխտնօրեն Խաչանուշ Սարգսյանը, ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը:
 
ՀՀ Մշակույթի նախարարության պատմական միջավայրի պահպանության  Վայոց Ձորի մարզային ծառայության և «ՄԿՈւ համագործակցություն» ծրագրի կողմից ուսանողներին շնորհվեցին «Շնորհակալագրեր»: