Հայ

Մեր մասին





 Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
  

Լինելով մարզում միակ բազմագործառութային միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունը, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի հիմնական առաքելությունն է, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետների պատրաստումն ու նրանց մրցունակության բարձրացումն աշխատաշուկայում, կրթական ծրագրերի համապատասխանեցումը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին, կրթության  բովանդակության միջազգային չափանիշներին համադրելիությունը, ուսումնական գործընթացի  թափանցիկության, մատչելիության և հավասարության ապահովումը:         

Հիմնադրվել է 1971 թվականին /նախ, որպես Երևանի Էլեկտրամեխանիկական տեխնիկումի, ապա` Երևանի ֆինանսա-տնտեսագիտական տեխնիկումի մասնաճյուղ/:  2001թ. հոկտեմբերից գործել է որպես Եղեգնաձորի պետական քոլեջ և ինքնուրույն հաստատություն:  2011թ-ին վերանվանվել է որպես «Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ:





Картинки по запросу our story


  Համագործակցության շրջանակները և իրականացրած ծրագրերը


1.    «Փրկեցեք երեխաներին» ամերիկյան կազմակերպության եղեգնաձորյան գրասենյակ - Համակարգչային
        ուսուցման կենտրոնի ստեղծում;
2.     IREX – Ինտերնետ կենտրոնի հիմնադրում;
3.     Համաշխարհային բանկ - Կրթության որակի և համապատասխանության ծրագիր;
4.     Գերմանիայի մեծահասակաների ուսուցման ժողովրդական համալսարանների միության միջազգային համա
        գործակցության  ինստիտուտ (IIZ/DVV) - «Գիդերի վերապատրաստման ծրագիր»;
5.     Գերմանիայի մեծահասկաների ուսուցման ժողովրդական համալսարանների միության  միջազգային
        համագործակցության ինստիտուտ (IIZ/DVV), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
        և Եղեգնաձորի զբաղվածության տարածքային կենտրոն - «Կարող» վերապատրաստման  ծրագիր գործա-
        զուրկների համար;
6.     Եղեգնաձորի զբաղվածության տարածքային կենտրոն - «Շուկայագիտության դասընթաց գործազուրկների
        համար»;
7.     Եղեգնաձորի զբաղվածության տարածքային կենտրոն - «Խոհարարների վերապատրաստման դասընթաց»
        գործազուրկների համար;
8.      ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն - «Փոքր բիզնես» ծրագիր;
9.      «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամ»- Արհեստագործական ուսումնարանների  և  քոլեջների 
         բարեկարգում և զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացում;
10.   «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության և «Մասնագիտական կրթության բարեփո
         խումներ» հասարակական կազմակերպության հետ՝ «Մասնագիտական  կրթություն և զբաղվածություն
         հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում՝  Սոցիալական  ձեռնար -
         կության ստեղծում;
11.    ԱՕԱԿ հիմնադրամի հովանավորչության շնորհիվ՝  Ռոբոտաշինության լսարանի հիմնում;
12.    Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ)  կողմից և Գերմանիայի Դաշ-
         նային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվի
         րակմամբ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ՝ 
         Գինեգործություն մասնագիտության հեռավար ուսուցման իրականացում;
13.   Գինեգործության ոլորտում գերմանական դուալ ուսուցման համակարգի ներդրում:

Картинки по запросу save the children logoКартинки по запросу giz edu logoКартинки по запросу anoushavan abrahamian educational fund